Մաքսային վճարումների նախնական հաշվարկ և սահմանում համաձայն ԱՏԳ ԱԱ

Մաքսային ձևակերպումների ընթացակարգի առաջին փուլը մաքսային վճարների նախնական հաշվարկի կազմումն ու ներկայացումն է:

Բեռնամաքսային հայտարարագիրը (ԲՄՀ) համակարգչային մաքսային ծրագրի միջոցով (TWM) կարող է ձևակերպել ներմուծող կազմակերպությունը կամ նրա կողմից լիազորված մաքսային գործակալը:

Սակայն իրականում բեռնամաքսային հայտարարագրի ձևակերպման աշխատանքը ենթադրում է մեծ փորձ և տեղեկացվածություն հնարավոր տարբեր սխալներից խուսափելու և երբեմն պարզապես սխալձևակերպման պատճառով մաքսային կանոնների խախտմանմեջ չմեղադրվելու համար:

Մեր մասնագետները՝ հիմնվելով հարուստ փորձի և գիտելիքների վրա, նախնական ձևակերպում և հաշվարկի կատարման պրոցեսում Ձեզ համար կկատարեն հետևյալ աշխատանքները`

  1. Ներմուծվող ապրանքատեսակների խմբավորում և դասակարգում ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքային Անվանացանկի) կոդերի,
  2. Խմբավորված ապրանքատեսակների Նախնական գնահատում ըստ ապրանքագրերում նշված արժեքների, քանակների, ծավալների և այլն,
  3. Մաքսազերծման ավտոմատացված համակարգում մաքսազերծման նախնական փաստաթղթի կազմում, անհրաժեշտ տեղեկատվության պատշաճ ներմուծում և լրացում:

ԲՄՀ-ի ձևակերպումից և մաքսային վճարումները կատարելուց հետո մեր կազմակերպությունը կիրականացնի նաև մաքսաին պահեստից բացթողման և ընդհուպ մինչև Ձեր պահեստային տարածք ներմուծված բեռների տեղափոխման բոլոր աշխատանքները:

Մաքսային վճարումների նախնական հաշվարկի և սահմանման հետ կապված հարցերով զանգահարեք +374 60 373 760 հե­ռա­խո­սա­հա­մա­րով:

Հաջողության պատմություն
ACBA-CREDIT AGRICOLE BANK

Ունենալով ավելի քան 320000 հաժախորդ՝ հանդիսանում է մեր երկրի խոշորագույն բանկերից մեկը։ Գործունեության հիմ­նա­կան առա­քե­լու­թյունն է մրցու­նակ ֆի­նան­սա­կան գոր­ծիք­նե­րի...

շարունակություն
Երաշխավորված մաքսազերծում մինչև 72 ժամում