Մաքսային ռեժիմներ

«Ֆաստ Բրոք Սերվիս» ընկերությունը իրականացնում է մաքսազերծում բոլոր մաքսային ռեժիմներով:

Մենք կարևորում ենք մեր պատվիրատուների տնտեսական շահերը և ըստ այդմ միշտ պատրաստ ենք առաջարկել մաքսազերծման ռեժիմներից ամենաօպտիմալը` հաշվի առնելով ներմուծողի գործունեության բնույթը (ներմուծում-վերամշակում-արտահանում, տրանզիտ փոխադրում և այլն):

«Ֆաստ Բրոք Սերվիս» ընկերությունը իրականացնում է մաքսազերծում հետևյալ բոլոր ռեժիմներով`

  • EX1 - արտահանում ազատ շրջանառության համար,
  • EX2 - ժամանակավոր արտահանում,
  • EX3 - վերաարտահանում,
  • IM4 - ներմուծում ազատ շրջանառության համար,
  • IM5 - ժամանակավոր ներմուծում,
  • IM6 - վերաներմուծում,
  • IM7 - մաքսային պահեստ,
  • IM8 - տարանցիկ:

Իրականացնում ենք նաև հետագա տնտեսական անհրաժեշտությամբ պայմանավորված մաքսային ռեժիմների փոփոխումներ:

Կազմակերպության աշխատակիցները՝ կախված ռեժիմների առանձնահատկություններից, մաքսային ձևակերպումներ կատարելու վճարները հաշվարկելու, ինչպես նաև ընթացակարգերը օպտիմիզացնելու հարուստ փորձ ունեն:

Անկախ այն բանից, թե որ մաքսային ռեժիմով է անհրաժեշտ իրականացնել մաքսազերծումը, մենք դա անում ենք հնարավորինս կարճ ժամկետներում, ներմուծողի համար նվազագույն անհարմարությամբ:

Մաքսային ռեժիմների հետ կապված հարցերով զանգահարեք +374 60 373 760 հե­ռա­խո­սա­հա­մա­րով:

Հաջողության պատմություն
ACBA-CREDIT AGRICOLE BANK

Ունենալով ավելի քան 320000 հաժախորդ՝ հանդիսանում է մեր երկրի խոշորագույն բանկերից մեկը։ Գործունեության հիմ­նա­կան առա­քե­լու­թյունն է մրցու­նակ ֆի­նան­սա­կան գոր­ծիք­նե­րի...

շարունակություն
Երաշխավորված մաքսազերծում մինչև 72 ժամում